2010-08-19

Մշակույթը մարդուն Աստծուն մոտեցնելու ամենաընդունելի ճանապարհն է

                       Մշակույթը  մարդուն Աստծուն մոտեցնելու                                
                                 ամենաընդունելի ճանապարհն է

                                                                                              Վ.Պետրոսյան


                                                     

2009թ-ից Արմավիրում  սկսել է շահագործվել  <<Գրադարանը քաղաքական- հասարակական կենտրոն>> ծրագիրը : Հունվարից իրականցվել է վերազինման և վերանորոգման փուլերը : Այժմ  ընթանում է գաղափարախոսության տարածման և կադրային վերապատրաստման փուլը:Այս փուլում իր ակտիվ մասնակցությունն ունի Արմավիրի ԵՄԿԿ-ն : Փոխհամագործակցության շրջանակներում  օգոստոսի 18-ին մարզային գրադարանում ԵՄԿԿ –ն ներկայացրեց մշակութային քաղաքականության ձևավորումը Արմավիրում և նրա ազդեցությունը տարածաշրջանում :

 Հանդիպման սկզբում առաջատար մասնագետ Իրինա Ամիրխանյանը անրադարձավ մշակույթին,  նրա դերին ու նշանակությանը , մշակութային քաղաքականության փոխըմբռնումներին: Այնուհետև ներկայացվեց մշակութային քաղաքականության առանձնահատկությունները մարզում :  

Մշակույթը մարդու գործունեության արդյունքն է: Այն բոլոր ժամանակներում հզոր զենք է եղել աշխարհի մարտահրավերների դեմ պայքարելու համար: Այսօր թե զարգացած , թե զարգացող երկրները վարում են փափուկ քաղաքականություն մշակույթային արժեհամակարգի տարածման ուղղությամբ: Որպես կանոն խաղաքարտը կորցնում է այն երկիրը , որը չունի կայուն արժեհամակարգ ,  զարգացող մշակույթ և մշակութային հստակ քաղաքականություն:
Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է . ՀՀ-ում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում է մշակույթի պահպանման, տարածման և զարգացման  տարեկան , եռամյա, հեռանկարային  ծրագրերով …:
Մշակութային քաղաքականության իրականացման գործում հենակետային են մարզերի մասնակցությունը: Յուրաքանչյուր մարզ ձևավորում է իր մշակութային քաղաքականությունը ` ելնելով մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրներից: Արմավիրի մարզում մշակութային քաղաքականությունը ձևավորվում է եռամյա զարգացման ծրագրով նախատեսված `2011-2014թթ-ի համար: Ծրագիրը նպատակուղղված է միջմարզային և միջհամայնքային մշակութային համագործակցության զարգացմանը, մշակութային կյանքին բնակչության  ակտիվ մասնակցության պայմանների ապահովմանը , մշակութային կազմակերպությունների բնականոն  գործունեության ապահովմանը , զբոսաշրջության զարգացմանը:
Մարզում գործունեության իրականացմանը  մասնակցում են գրադարանները, թանգարանները, մշակույթի տներ, արվեստի և երաժշտական դպրոցներ,  կարևոր օղակ են  հանդիսանում ոչ  նյութական մշակութային արժեքները և պատմամշակութային հուշարձանները:
Մարզային գրադարանի տնօրեն Աիդա Ղազարյանը իր խոսքում  կարևորեց ԵՄԿԿ-ի դերն ու նշանակությունը  մարզում մշակութային կյանքի խթանմանը.
-ԵՄԿԿ-ի առաքելությունն է ոչ միայն համախմբել երիտասարդությանը, այլև մոտեցնել նրանց մեր մշակույթին, պատմությանը …Համատեղ իրականացված այս միջոցառումը նպատակ է հետապնդում  լսարանին հասու դարձնել մարզային մշակութային կյանքին , ինչպես նաև առավել թվով մարդկանց ներգրավել այս ոլորտ:
Ըստ գրադարանի տնօրենի`ուշադրության բացակայությունը , անհատական մոտեցումը տարբեր հաստատությունների կողմից , ինչպես նաև մշակութային հասկացության թերի ըմբռնումը այն բացերն են , որոնք առկա են մարզում:
Հանդիպման մասնակիցներից մեկը հիշեց Վարդան Պետրոսյանի հետևյալ խոսքերը . մշակույթը մարդուն Աստծուն մոտեցնելու ամենաընդունելի ճամապարհն է :
Իսկ ԵՄԿԿ-ի գլխավոր մասնագետ Արգամ Արշակյանը կարևորեց գյուղական համայնքներում մշակույթի զարգացումը `որպես ռազմավարական նշանակություն ունեցող կենտրոններ:
Այս համագործակցության շրջանակներում վերոնշյալ միջոցառումը միակը չէր: Առաջիկայում նախատեսվում է ևս մեկ միջոցառում  <<Ճանաչենք ինքներս մեզ և վերաիմաստավորենք երիտասարդ լինելը>>  թեմայով:




                                                                                                             Արմինե Երվանդյան 

Комментариев нет:

Отправить комментарий