ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ ԱՅՍՈՒՀԵՏ ՄԵՐ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՄԵՐ ՆՈՐ ԲԼՈԳՈՒՄ
Հայցում ենք Ձեր ներողամտությունը, հնարավոր անհարմարությունների համար:
Սեպտեմբերի 21-ը պատմական մեծագույն իրադարձություն է մեր ժողովրդի կյանքում: Այդ բախտորոշ իրադարձությունը հնարավորություն տվեց հայերիս վերջապես ունենալ հայոց անկախ պետականություն` ամրապնդելու հայոց ոգին, հայոց հավատը սեփական ուժերի նկատմամբ:
<<Արմավիրի ԵՄԿԿ-ի կամավորների ակտիվացման և ներուժի ավելացման ծրագրի>> շրջանակներում սեպտեմբերի 9-ին և 10-ին տեղի ունեցավ վերջին` 3-րդ դասընթացը: Ամփոփելով նախորդ երկու դասընթացների արդյունքները ` անրադարձան ԵՄԿԿ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի:
<<Ուսանողական աշուն>> և <<Ուսանողական երեկո>> միջոցառումների կազմակերպումը , ըստ ներկաների, երիտասարդների շրջանում կբարձրացնի ԵՄԿԿ-ի ռեյտինգը:
Ի մի բերելով բոլոր առաջարկություններն և նախագծելով ԵՄԿԿ-ի PR աշխատանքները`սիմոլացիոն տարբերակով կազմվեց կամավորական խորհուրդ, որն էլ մշակեց ԵՄԿԿ-ի առաքելությունը և եռամսյակային պլանը :
Եռամսյակային պլանում ընդգրված միջոցառումները բազմաբովանդակ էին: Սպորտային խաղերի անցկացում, հանդիպում-քննարկումներ տարբեր թեմաներով, այցելություն մանկատներ և ծերանոցներ, բնապահպանական միջոցառումների կազմակերպում, և ,որն ամենակարևորն է, <<տարեդարձ>>երեկույթի անցկացում, որի շրջանակներում կնշվեն ԵՄԿԿ բոլոր կամավորների ծննդյան օրերը: