2010-05-13

Բրոնզե պատյանը` ոգեհարցումով

Ազգային ինքնությունը արտահայտող մշակութային արժեքներով վերծանենք մեր նախնիների աշխարհայացքն ու "փիլիսոփայությունը":



  Հայ մշակութային արժեհամակարգում իրենց ուրույն տեղն ունեն մեր նախնիների վերերկրային պատկերացումներն արտահայտող սիմվոլները, որոնք տեղ են գտել ժայռապատկերներում, կենցաղային իրերում: Բանաասեր, հայագետ Ա.Կարապետյանի "Մշակութային գանձադարան" ֆիլմաշարը կոչված էր վերծանելու այդ խորհրդանշանները: Առաջին ֆիլմի դիտում-քննարկումը կամավորների ցանկությամբ կազմակերպեց Արմավիրի ԵՄԿԿ –ը: Ֆիլմում ներկայացվում էր  Լճաշեն հնագիտական վայրից հայտնաբերված բրոնզեդարյան շրջանին պատկանող    բրոնզե պատյանը: Նրա մակերեսին տեղ գտած յուրաքանյուր տարր, նշան հեղինակը ներկայացնում էր հայկական հնագիտական նյութերի, առասպելների, հանելուկների, ժողովրդական բանահյուսության  միջոցով` զուգահեռներ անցկացնելով համաշխարհային դիցաբանության հետ: Երեք նկարազարդված շերտերից բաղկացած հնագիտական այդ նմուշը ներկայացված էր կետ –գծային սկզբունքով: Վերին շերտում պատկերված էր արևը, միջին մասում` վերացարկված կնոջ մարմինը` շրաջապատված  զույգեր խորհրդանշող երկրաչափական գծերով:Ստորին հատվածում տեղ գտած տարրեը բնորոշում էին անդրաշխարհային կյանքը: Ամբողջ պատյանի եռաշերտ կառուցվածքի հիմքում ընկած էր հավերժության  գաղափարը:
-         Մեր դրացիներից շատերը մեր մշակութային արժեքները յուրացնելու քաղաքականությամբ են զբաղված: Մեր նպատակն է ամեն ինչ անել , որպեսզի  յուրաքանչյուր մշակութային արժեքի վրա վերահաստատվի այդ արժեքը կրող կնիքը:
Իր խոսքում կարևորեց ֆիլմի հեղինակ, "Արարատ" համալսարանի դասախոս Ա.Կարապետյանը: Նա նաև փաստեց, որ նմանատիպ ֆիլմերը կօգնեն բացահայտել  ազգային  շատ արժեքներ և կնպաստեն ազգային ինքնագիտակցության բարձրացմանը:
Ըստ Արմավիրի ԵՄԿԿ -ի գլխավոր մասնագետ Ա.Արշակյանի ` ֆիլմում ընդգծված էր հայկականությունը. յուրաքանչյուրի պարտքն է իր մեջ կրել ու պահպանել այդ  վեհ գաղափարը:
-:Նմանատիպ թեմաների արծարծումը երիտասարդների շրջանում արմատավորում է սերը  հնագույն արժեհամակարգի նկատմամբ:  Այս տեսանկյունից ֆիլմը կարևոր էր այնքանով , որ այն մեր նախնիների աշխարհայացքի համապարփակ նկարագրությունն էր ,- ասաց ԵՄԿԿ կամավոր Ծովինար Կարապետյանը:

Ֆիլմի հեղինակ Ա. Կարապետյանը  հավաստիացրեց , որ ֆիլմաշարը անպայման շարունակություն է ունենալու , քանի որ կա դրա անհրաժեշտությունը: Իսկ Արմավիրի ԵՄԿԿ-ն իր գործուն աջակցությամբ կնպաստի դրա իրականացմանը:


Комментариев нет:

Отправить комментарий