2010-05-08

Դարի գաղտնարան

  Արմավիրի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի նախաձեռնած միջոցառումը հերթական անգամ ընդգրկել էր մշակութային ոլորտը:
Մայիսի 6-ին կազմակերպված "Դարի գաղտնարան" Պարույր Սևակ դասընթացը, ըստ կենտրոնի աշխատակիցների , նպատակ ուներ ծանոթացնել երիտասարդներին Սևակի բանաստեղծական ամրոցի գաղտնիքներին:
  Կյանքի  և գործունեության համառոտ բնութագրին հաջորդեց "Անլռելի զանգակատուն" պոեմի և "Մարդ ափի մեջ" ժողովածուի մեկնաբանությունները, որոնք համեմվեցին բանաստեղծական համահունչ քառյակներով: Մասնակցում էին  մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցներ, մշակույթի տան ներկայացուցիչներ, արվեստագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ` կենտրոնի պոտենցիալ կամավորները: Դասընթացի ընթացքում կամավորներն ու դպրոցականները ևս հնչեցրին բանաստեղծական հատվածներ Սևակից: Ասմունքով հանդես եկավ մշակույթի տան տնօրեն Ն. Նազարեթյանը.
-Սևակը այն մեծություններից է, որի բանաստեղծական աշխարհը հասու չէ բոլորին : Երիտասարդները  կարողացան  բացահայտել Սևակ անհատին և նրա փիլիսոփայությունը:  
   Իր ողջույնի խոսքում` Արմավիրի քաղաքապետի աշխատակազմի կրթության , գիտության, մշակույթի , սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Ա.Դոլինյանը բարձր գնահատեց կենտրոնի աշխատանքը: Ըստ նրա` գովելի է նմանատիպ միջոցառումների ցանկը.
-Քաղաքապետարանը պատրաստակամ է աջակցել ձեզ ձեր մտահաղացումները իրականացնելիս: Մեր քաղաքին , իսկապես, պակասում էր երիտասարդների ակտիվությունը և ներգրավվածությունը տարբեր ոլորտներին:
-Հզոր պոեզիան գալիս է հարստացնելու  մարդու միտքն ու ներաշխարհը: Սևակը, իր հզոր երևակայությամբ քանդեց ամեն պատնեշ և սահման: Գրականության ասպարեզ բերեց անհատի իր աշխարհը, իր անկրիկնելի էությունն ու փիլիսոփայությունը:
Այս համոզմունքին է ԵՄԿԿ կամավոր Կարեն Ալեքսանյանը:
  Միջոցառման ավարտին ԵՄԿԿ կամավորներն առաջարկեցին , որ առաջիկայում կազմակերպվի "Պոեզիայի օր" խորագրով որևէ միջոցառում:

Комментариев нет:

Отправить комментарий