2010-05-31

Հաղթանակի բերկրանքը

Հաղթանակի բերկրանքը
(Սարդարապատ, 28.05.2010թ)



92 տարի է անցել այն օրվանից, երբ ի դեմս Հայաստանի առաջին հանրապետության վերականգնվեց հայոց պետականությունը: Պետականություն, որն իր ծնունդով պարտական էր 1918թ մայիսյան հաղթանակների: Ամեն տարի մայիսի 28ին  Սարդարապատի հերոսամարտի զանգերը ղողանջում են և ազդարարում այն մասին, որ հայոց անկախ պետականությունը այլընտրանք չունի:
  Վաղ առավոտից հուշահամալիր տանող ճանապարհը ողողված էր ծաղիկներով, պաստառներով, դրոշակներով,: Ամենուրեք հնչում էր երգ երաժշտություն, ազգային տարազներով պարում էին երեխաներն ու բեմական ներկայացումներով ցուցադրում հայկական ավանդույթները: Արմավիրի մարզը ներկայացել եր իր ողջ հյուընկալությամբ:
   Այսօրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, օտարերկրացիներ, հասարակ քաղաքացիներ:
     Արմավիրի ԵՄԿԿ-ը  ՀՀԿ Արմավիրի մարզային երիտասարդական խորհրդի հետ միասին կազմակերպել էին յուրահատուկ երիտասարդական շարասյուն: Մասնակցում էին 30 երիտասարդներ, որոնք հագել էին կարմիր, կապույտ, նարնջագույն շապիկներ`խորհրդանշելով հայակական եռագույնը: Բարձրաստիճան հյուրերը հերթով մոտենում և ողջունում էին կազմակերպված երիտասարդական ակցիան: Երիտասարդներին իր բարեմաղթանքը հղեց Մշակույթի նախարար Հ. Պողոսյան` նշելով, որ հատկապես երիտասարդների ակտիվությունը նման տոներին շատ կարևոր է:   Երկրի նախագահի մոտենալուն պես երիտասարդները  բաց թողեցին խաղաղությունն ավետող աղավնիներ և ծափահարություններով ողջունեցին նրան:
 -Մենք շատ հպարտ են, որ համարվում ենք անկախության սերունդ, որի գրավականն է Սարդարապատի հաղթանակը,- ասաց կամավորներից մեկը: Մեկ ուրիշի կարծիքով Սարդարապատի հաղթանակը ցույց տվեց թշնամիներին, որ հայ ազգը եղել է, կա ու կլինի:

 Ու չնայած նրան, որ եղանակը շատ շոգ էր համերգային ծրագիրը շարունակվում էր, մարդիկ շարունակում էին նույն տրամադրությամբ և ոգևորությամբ նշել Հանրապետության օրը:

Комментариев нет:

Отправить комментарий